Լոռիում 40 կգ–անոց ժայռաբեկորն ընկել է ճանապարհին և վնասել ավտոմեքենան. կա տուժած

Հունիսի 15-ին, ժամը 17։41-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Հաղպատ ավտոճանապարհին՝ Հաղպատ գյուղի սկզբնամասում, քարն ընկել է ավտոմեքենայի վրա․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհի 7-րդ կմ-ի աջակողմյան հատվածում ժայռաբեկորը (մոտ 40 կգ) գլորվել է երթևեկելի հատված և բախվել «Opel Astra» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ա․ Ա․)։ Պատահարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր Ս․ Մ․-ն (ծնված 1955 թ․) տուժել է։

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածը հոսպիտալացվել է Ալավերդի քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։

Հրշեջ-փրկարարները նշված հատվածում հայտնաբերել են ևս 2 ժայռաբեկոր (մոտ 40 կգ) և հեռացրել  ավտոճանապարհի երթևեկելի գոտուց։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.