Ռուսաստանը «փակեց» Սեւ ծովը․ խնդիրներից մեկը հենց «այլընտրանքային» հաղորդակցությունների փակումն էր

Լragir.am-ը գրում է.  Հունիսի 14-15-ը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Բուլղարիա։

Բուլղարիան մտնում է երկրների կոնսորցիումի մեջ (Հայաստան, Իրան, Վրաստան, Բուլղարիա, Հունաստան), որոնք մշակում են Սև ծով-Պարսից ծոց միջանցքի նախագիծը։ Այս տարվա փետրվարի սկզբին հայտարարվեց, որ բանակցությունների վեցերորդ փուլը տեղի կունենա Սոֆիայում 2022 թվականի ապրիլին կամ մայիսին։ Բայց փետրվարի 24-ին Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, արդյունքում Սեւ ծովը դարձավ ռազմական գործողությունների թատերաբեմ եւ վտանգավոր բեռնափոխադրումների համար։ Հանդիպումն այդպես էլ չկայացավ։

Արարատ Միրզոյանը Սոֆիայում կքննարկի՞ այս նախագիծը։ Ռուսաստանը «փակեց» Սեւ ծովը, իսկ խնդիրներից մեկը հենց «այլընտրանքային» հաղորդակցությունների փակումն էր։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.