Հայտնի է՝ որքան մարդ է մասնակցել այսօր ընդդիմության հրավիրած հանրահավաքին

Այսօր՝ հունիսի 14-ին, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը 19:30-ից հանրահավաք էր իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:02-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 3750 մարդ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Դիմադրություն» շարժման առաջնորդներից ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում անցկացվող հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ վաղվանից վրանները հանվելու են հրապարակից:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.