Սպասվում է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի...

Երևան քաղաքում՝ հունիսի 12-ին երեկոյան ժամերին, 13-17-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում` հունիսի 12-ի կեսօրից հետո, 13-17-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ արևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 12-ի ցերեկն կնվազի ևս 1-2 աստիճանով:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.