Կիեւը թվարկել է «Ռուսաստանին դուրս շպրտելու» համար անհրաժեշտ զենքի տեսակներն ու քանակը

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակն իր Twitter-ում գրել է, որ Ուկրաինա ռուսական ներխուժումն ավարտելու համար անհրաժեշտ է մի քանի հազար միավոր ծանր սպառազինություն։ «Ես ուղիղ կասեմ․ պատերազմը դադարեցնելու և Ռուսաստանին Ուկրաինայից դուրս շպրտելու համար մեզ անհրաժեշտ է ծանր սպառազինության հավասարակշռություն»,- գրել է նա։

Պոդոլյակը, մասնավորապես, թվարկել է, թե ինչ եւ որքան է անհրաժեշտ.

1000 155 մմ հաուբիցներ
300 MLRS
500 տանկ
2000 զրահամեքենա
1000 դրոն

Պոդոլյակի խոսքով՝ Ուկրաինան մեծ հույսեր է կապում պաշտպանության նախարարների խմբի որոշման հետ, որը կհանդիպի հունիսի 15-ին Բրյուսելում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.