Պարզվել է երեկ Սևանում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 12 վիրավորների ինքնությունը

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ երեկ ՝ հունիսի 11-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mercedes C-ն վարել է Կոտայքի մարզի բնակիչ, 46-ամյա Հենրիկ Հունանյանը, իսկ Mercedes Sprinter-ը վարել է Երևանի բնակիչ, 40-ամյա Ազատ Առաքելյանը:

Վթարի հետևանքով Mercedes C-ի վարորդ Հ. Հունանյանը և Mercedes Sprinter-ի ուղևորներ, Երևանի բնակիչ, 32-ամյա Հայկանուշ Ղարիբյանը, Երևանի բնակիչ, 25-ամյա Կարեն Մարգարյանը, Շիրակի մարզի բնակիչ, 24-ամյա Արմինե Չարչյանը, Երևանի բնակիչ, 37-ամյա Արուսյակ Առաքելյանը, Արագածոտնի մարզի բնակիչ, 28-ամյա Գայանե Ենգիբարյանը, Արարատի մարզի բնակիչ, 28-ամյա Արմինե Կարապետյանը, Կոտայքի մարզի բնակիչ, 34-ամյա Արմեն Հովհաննիսյանը, Սյունիքի մարզի բնակիչ, 29-ամյա Սոնա Գաբրիելյանը, Երևանի բնակիչ, 27-ամյա Ջեմմա Մանուկյանը, Սյունիքի մարզի բնակիչ, 37-ամյա Ոսկեհատ Զաքարյանը, Երևանի բնակիչ, 32-ամյա Տիգրան Աբգարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.