«Գազպրոմ»-ի դիմաց բախվել են 46 համարի երթուղին սպասարկող ավտոբուսն ու Mercedes-ը, կա վիրավոր

Այսօր՝ հունիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դիմաց, բախվել են Hyundai մակնիշի ավտոբուսն ու Mercedes մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, որից հետո վիրավորներից մեկը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, այնուհետև կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ, քանի որ ավտոբուսից առաջացել էր դիզվառելիքի արտահոսք։  Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով նույն գումարտակում նյութեր են նածապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում՝ որպես 46 երթուղի։  

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.