ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Երևանի ավագանու նիստի ծեծկռտուքին:
Նա ասաց, որ «Երկիր ծիրանիի» անդամները նպատակ ունեին խաթարելու ավագանու նիստի բնականոն ընթացքը:
«Նրանց հնարավո՞ր էր կանգնեցնել, ինչը ես տեսել եմ: Ի՞նչ է նշանակում, ասում եք՝ կնոջ նկատմամբ բռնություն, ես այդտեղ հայ կնոջ կերպարանք չտեսա: Դա անընդունելի է, կեղտաջուրը շփել մարդկանց վրա: Այսինքն՝ եթե ես տղամարդ եմ, ձեռներս գրպանում, դուք պիտի գաք ինձ ապտակե՞ք: Ես էլ Աստվածաշունչ կարդացող մարդ եմ, մյուս երեսս էլ պիտի դեմ տա՞մ»,- ասաց Բաղդասարյանը:
Սեռական ոտնձգության մասին հայտարարությունների մասին էլ ասաց. «Լկտիությունը պետք է չափ ունենա: Սա ամբողջ հայոց պատմության մեջ առաջին դեպքն է, քաղաքական դաշտում առաջին դեպքն է, երբ նման հայտարարություն են անում սեռական բռնության մասին»:
Մանրամասերը տեսանյութում
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ armlife.am