Հունիսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
ժամը 23:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Էդուարդ Գասպարյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Տերյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գովազդային վահանակին, այնուհետև հայտնվել Կարապի լճի մոտ, բախվել 3 ծառի և առաջ ընթանալով, կիսակողաշրջված վիճակում հայտնվել Կարապի լճում:
Ըստ տեղեկութունների՝ տուժածներ չկան:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:
Ըստ նախնական տվյալների՝ ավտոմեքենայի արգելակների հետ խնդիր է առաջացել ու վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, նման իրավիճակում է հայտնվել: