Lragir.am-ը գրում է. Երեւանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Լավրովին ընդունել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Երկարաշունչ ու կենացներ հիշեցնող նախագահականի պաշտոնական հաղորդագրության մեջ արժե առանձնացնել ՀՀ նախագահի խոսքի հետեւյալ հատվածը․ «Դուք միշտ ցանկալի հյուր եք Հայաստանի և հայ ժողովրդի համար: Մենք շատ լավ գիտենք այն դերի մասին, որը Դուք ունեցել եք Հայաստանի համար դժվարին ժամանակներում: Մենք այսօր խաղաղ պայմաններում ենք ապրում Ձեր և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերի շնորհիվ»:
Սա, կրկնենք, հատված է ՀՀ նախագահի խոսքից։ Ինքնիշխան համարվող պետության, հազարավոր զինվորների կյանքով ու սխրանքով պահպանված պետության նախագահի խոսք՝ Հայաստանի դեմ 2020-ի ռազմական արշավի ու եռակողմ թղթերի հեղինակներին։