67 տարեկանում մահացել է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը։
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է ԵՊՀ հանրային կապերի ծառայության պետ Ազնիվ Գրիգորյանը՝ նշելով, որ Սիմոնյանը մահացել է սրտի կաթվածից:
Արամ Սիմոնյանը պատմագետ է, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով, 2006 թվականից եղել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր՝ հրաժարական ներկայացնելով 2019 թվականի մայիսի 23-ին։
Եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ։
Հիշեցնենք՝ ԵՊՀ նախկին ռեկտորն անցնում էր ենթադրյալ վատնում կատարելու վերաբերյալ քրեական գործով:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով՝ 34 միլոն դրամի ենթադրյալ վատնում կատարելու համար, իրեն առաջադվրված մեղադրանքը Սիմոնյանը չի ընդունել: