Փողոցային ընդդիմությունն արդեն ակնարկում է իշխանությանը, որպեսզի մաքրեն վրանները

Քիչ առաջ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրառում է արել, որտեղ հայտնել է,  թե իբր  Վոլոդինի եւ Լավրովի այցերի կապակցությամբ  իշխանությունը որոշում է կայացրել ոստիկանական ուժերով հանել Ֆրանսիայի հրապարակի վրանները։

Հայտնենք, որ ՀՀ Կառավարության մեր հավաստի աղբյուրի հավաստմամբ  նման որոշում չկա։

Ստացվում է, որ  անելանելի  վիճակում  հայտնված ընդդիմադիրներն արդեն իսկ ակնարկում են  իշխանությանը, որ  վերջիններս հեռացնեն Ֆրանսիայի հրապարակում արդեն տևական ժամանակ տեղադրված վրանները։  Այդպիսով  ընդդիմությունը հնարավորություն կստանա դուրս  գալ  անելանելի վիճակից  և  կկարողանա մեղադրել իշխանությանը, թե իբր  ոստիկանական ուժեր կիրառելով  տապալեցին  իրենց շարժումը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ medianews.site