Քիչ առաջ ՀՀ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել

Հունիսի 3-ին Երևանի Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում անհնազանդության ակցիայի կազմակերպիչների հնչեցրած կոչերի արդյունքում ակցիայի մասնակիցները դրսևորել են ոչ իրավաչափ վարքագիծ։ Մասնավորապես, չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ, ինչպես նաև ոստիկանության ծառայողների ուղղությամբ նետել են շշեր, քարեր և մետաղե առարկաներ։

Տեղի ունեցածի հետևանքով, ժամը 23.00-ի դրությամբ, վնասվածքներով տարբեր բուժհաստատություններ են տեղափոխվել ոստիկանության 34 ծառայող և 16 քաղաքացիական անձ։ Բերման է ենթարկվել 11 անձ: Հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն, տեղեկացնում են ոստիկանությունից։

Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Ժամը 23:00-ի դրությամբ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում միջադեպի հետևանքով տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխվել 50 անձ․ 34-ը ոստիկանության ծառայողներ են, 16-ը՝ քաղաքացիական անձինք: Տուժածներից մեկի վիճակը ծանր է, այս պահին վիրահատվում է: Մյուս տուժածները վնասվածքների առաջին վիրաբուժական մշակում են ստացել:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.