Հայտնի է նոր մանրամասներ Մոսկվայում հայ գործարարի սպանողի անունը.(ՖՈՏՈ)

ArmLur.am-ին հայտնի է դարձել Մոսկվայում հայ գործարար Հովհաննես Քարամյանին սպանողի ինքնությունը: Մասնավորապես՝ ArmLur.am-ի տեղեկություններով՝ նա Գավառ քաղաքից է, ծնված 1998 թվականին, նրա անունն է Երվանդյան Հայրիկ: Նկատենք, որ ենթադրյալ սպանություն կատարողը կրկին Գավառից է, ինչն ավելի հավանական է դարձնում, որ այս դեպքը 2013 թվականի «Քյավառցի Ռաֆոյի» սպանության նախապատրաստության և 2021թ.-ի Մոսկվա կինոթատոնի դիմաց նրա թիկնապահի սպանության դեպքերի վրեժն է: Ավելին՝ ArmLur.am-ի բացառիկ տեղկությունների համաձայն՝ ձերբակալված Երվանդյան Հայրիկն այս պահին հրաժարվում է զենքի տեղն ասել ու պատվիրատուի անունը նշել։

ArmLur.am-ին հայտնի  էր դարձել նաև որ Մոսկվայում ձերբակալվել է հայ գործարար Հովհաննես Կամարյանի սպանության մեջ կասկածվող 24-ամյա երիտասարդը, ով արդեն ցուցմունք է տալիս քննիչներին։

Հովհաննես Քարամյան

Նախորդ գիշեր մարդասպանը դարանակալել է իր զոհին մայրաքաղաքի Կոմսոմոլսկի պողոտայի ռեստորաններից մեկում։ Դրանից հետո կալանավորը կրակել է տղամարդու մեջքին, վերջացրել գլխին, ապա լուսանկարել մարմինը և դիմել փախուստի։

Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանությունը պատվիրված է։

ArmLur.am-ը գրել էր այսօր, որ գիշերը Մոսկվայում սպանված երիտասարդը Հայաստանում հետախուզման մեջ էր գտնվում 2013 թվականին Ռաֆիկ Մադոյանի (Քյավառցի Ռաֆո) սպանությունը նախապատրաստելուն ուղղված գործողություններ կատարելու մեղադրանքով։ Հովհաննես Ղամարյանի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց էր կիրառված կալանավորումը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.