«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի պատճառը Էրեբունի և Նուբարաշեն համայնքներում տիրող անմխիթար վիճակն էր: Ընդ որում, ինչպես հետո պարզվեց, այս տարածքը գտնվում է Էրեբունի վարչական շրջանում. այդպես է պնդում Նուբարաշենի թաղապետ Արթուր Կիրակոսյանը: Այլ կերպ ասած` տեղի ունեցածի պատասխանատուն ոչ միայն քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, այլև Էրեբունու թաղապետ Դավիթ Գրիգորյանը:
Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրեց թաղապետի հայտարարագիրը. պատկերը բավական տպավորիչ է:
Նա հայտարարագրել է անհատական բնակելի մեկ տուն` իր տնտեսական շինություններով, մեկ հողամաս և մեկ հատ «Lexus LS 460 L» մակնիշի ավտոմեքենա:
Թաղապետի դրամական միջոցները կազմում են 48 մլն դրամ, 72 հազար դոլար և 158 հազար եվրո: Փաստորեն, թաղապետն ապրում է ճոխության մեջ, իսկ բնակիչները ստիպված են յոլա գնալ կոյուղաջրերի գարշահոտության պայմաններում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ news.am