«Քաղաքացիության մասին» օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝ անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից կարող է զրկվել, եթե նա`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը ձեռք է բերել և, մշտապես բնակվելով արտասահմանում, յոթ տարվա ընթացքում առանց հարգելի պատճառների հյուպատոսական հաշվառման չի կանգնել,
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը ձեռք է բերել կեղծ տվյալների կամ կեղծ փաստաթղթերի հիման վրա,
3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենսդրությունը խախտելով` ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն:
Նշենք, որ Հանրապետության Նախագահն իր է հրամանագրով լուծում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը վերականգնելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիության խմբային ձեռքբերման, Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման հարցերը, սահմանում է քաղաքացիության վերաբերյալ դիմումների քննարկման կարգը: