Անհնազանդության ակցիաներ են իրականացվում նաև Հայաստանի տարբեր մարզերում։ Քաղաքացիները փակել են Երևան-Սպիտակ ավտոճանապարհը, ինչից հետո ակցիաներ են իրականացվել նաև քաղաքում։ Այս մասին հայտնում է Փաստինֆոն։
Ավտոերթ է իրականացվել նաև Նոյեմբերյանում։ Լարված իրավիճակ էր Երևան-Սևան մայրուղիի՝ Չարենցավանի հատվածում, երբ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել են փողոցը՝ «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով։ Ոստիկաններն ուժի գործադրմամբ փորձել են ճանապարհից հեռացնել քաղաքացիներին և բերման ենթարկել նրանց։