«Թող ների ինձ՝ իմ վաղեմի ընկեր ու բարեկամ Գեղամ Մանուկյանը, բայց մի բան պիտի ասեմ /գրեմ/…». Վարդան Օնանյան

Վարդան Օնանյանը գրել է.

Թող ների ինձ՝ իմ վաղեմի ընկեր ու բարեկամ Գեղամ Մանուկյանը, բայց մի բան պիտի ասեմ /գրեմ/: Երբ գնում էի Ազատ ձյաձայի հոգեհանգստին, Ես գիտեի, որ շատ-շատ մարդկանց եմ հանդիպելու՝ ծանոթ ու անծանոթ:

Մտածում էի, որ իշխանությունից էլ լիքը մարդ կլինի. Ազգային Ժողովի նախագահ, փոխնախագահներ, ՔՊ խմբակցությունից պատգամավորներ, ՀՀ կառավարությունում աշխատողներ և այլն…

Մտածում էի, նույնիսկ…
Մտածում էի, ո՞նց անեմ, որ շատ-շատերին չհանդիպեմ, չխոսեմ, չարտահայտվեմ…

Հոգեհանգստին՝ շատ, իրոք շատ մարդ կար, իշխանություններից՝ չիք…

Ես, գոնե չեմ տեսել, ընկերներիս էլ եմ ես հարցրել, նրանք էլ ասացին՝ չիք:

Միակ մարդը, որ կարող է իշխանության հետ առնչվել, ԳՇ պետն էր /Գեղամի եղբայր Դավիթը զինվորական է/: Ես չգիտեմ. մի՞ թե Ազգային

Ժողովի պատգամավորները չպետք է գային, ցավակցեին իրենց գործընկերոջը:

Իսկապես՝ չեմ հասկանում: Գեղամ ջան, կներես:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.