Արդեն տեղեկացրել ենք, որ Երեւանում այսօր արտառոց ու սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել. Դավթաշենի կամրջից նետվել է 37-ամյա Գայանե Հ.-ն՝ 9-ամյա դստեր՝ Անահիտի հետ:Դեպքի վայրում աշխատող իրավապահները հրաժարվել են մեր թղթակցին որեւէ տեղեկություն տրամադրել՝ նշելով, որ այս փուլում ասելու ոչինչ չունեն:
Ականատեսների հետ նույնպես, որքան հասկանալի դարձավ, նրանք դեռ չէին զրուցել:«Հայկական ժամանակ»-ի լրագրող Աննա Զախարյանը եղել է դեպքի վայրում, այնուհետեւ ինքնասպանություն գործած կնոջ բնակավայրում եւ զրուցել հարեւանների հետ:
Աննա Զախարյանի նյութը կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 16-ի համարում:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ armtimes.com