Առավոտյան Երևանում փողոցների փակման գործողությունների ժամանակ արդեն բերման են ենթարկվել տասնյակ ցուցարարներ։ Նրանց թվում են նաև ՀՀԿ-ական մի քանի գործիչներ։
Կուսակցության փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել. «Ուրախ ավտոբուս։ Առանց նիկոլ Հայաստան։ Գնում ենք Աբովյանի ոստիկանության բաժին»։
Ավտոբուսում նրա հետ են նաև հանրապետականներ Գագիկ Մինասյանն ու Սամվել Նիկոյանը։