Դոնբասում Սևերսկի Դոնեց գետն անցնելու փորձն այնպիսի աղետի վերածվեց, որ նույնիսկ Կրեմլի կողմից վերահսկվող «տեղեկատվական փուչիկը» սկսեց խոսել դրա մասին, գրում է The New York Times-ը։
Թերթը վկայակոչում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի տվյալները, ըստ որի՝ Բելոգորովկայի մոտ տեղի ունեցած մարտերի ժամանակ Ռուսաստանը կորցրել է 74-րդ մոտոհրաձգային բրիգադի 485 զինվոր եւ ավելի քան 80 միավոր տեխնիկա։
Ընդհանուր առմամբ, ռուսական հրամանատարությունը Սեվերսկի Դոնեց է ուղարկել 550 զինվորական, նշում են փորձագետները։ Նրանք ցանկանում էին անցնել գետը, որպեսզի հյուսիս-արևմուտքից շրջապատեն Ուկրաինայի զինված ուժերը։
The New York Times-ը գրում է, որ ռուս զինվորականների ձախողումն արտացոլված է անգամ կրեմլամետ ռազմական բլոգերների հրապարակումներում, որոնք մեղադրում են ռազմական հրամանատարությանը։