Երևանում իրականացվող անհմազանդության ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 91 քաղաքացի։ Այս մասին «Փաստինֆո» -ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։
Վերջիններս բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Երևանում երթևեկությունը կաթվածահար վիճակում է։ Իրականացվում են անհնազանդության ակցիաներ, ավտոերթեր։