Բեկում Ուկրաինայում․ երբ եւ ինչպես կավարտվի պատերազմը

Sky News-ին տված հարցազրույցում Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովը նշել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմում բեկում կլինի օգոստոսին և կավարտվի մինչև տարեվերջ։

«Բեկումնային պահը կլինի օգոստոսի երկրորդ կեսին, մինչև այս տարվա վերջ կավարտվի ակտիվ ռազմական գործողությունների մեծ մասը, արդյունքում մենք կվերականգնենք ուկրաինական իշխանությունը մեր բոլոր կորցրած տարածքներում, այդ թվում՝ Դոնբասում եւ Ղրիմում»,- ասել է հետախուզության ղեկավարը։

Ուկրաինայի հետախուզության ղեկավարն ասել է, որ զարմացած չէ պատերազմում Ռուսաստանի անհաջողություններից։ «Մենք ամեն ինչ գիտենք մեր թշնամու մասին, մենք գիտենք նրանց ծրագրերի մասին գրեթե այն պահից, երբ դրանք կառուցվում են»,- ասաց նա։

Բուդանովը նաև ասել է, որ Եվրոպան Ռուսաստանին տեսնում է որպես մեծ սպառնալիք և վախենում է Մոսկվայի ագրեսիայից։ «Մենք ութ տարի պատերազմում ենք Ռուսաստանի հետ և կարող ենք ասել, որ այս լայնորեն գովազդվող ռուսական հզորությունը առասպել է։ Այն այնքան էլ ուժեղ չէ։ Դա զենքով մարդկանց ոհմակ է»։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.