«1000 դրամ ՈւԽ նախագահին՝ յուրաքանչյուր ուսանողի համար» քրգործի շրջանակում ձերբակալված Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Նա այսօր ազատ է ստորագրությամբ արձակվել։ Այս մասին տեղեկացանք ՔԿ խոսնակ Վարդան Թադևոսյանից։
Նույն հոդվածով այսօր կալանավորվել է Ավետիք Չալաբյանը:
Հիշեցնենք, որ օրերս մամուլում տարածված ձայնագրությունում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հրավիրյալ դասախոս Էմմա Սարգսյանը դրդում էր ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին գումարի դիմաց կազմակերպել ուսանողների մասնակցությունն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով նրան 1000 դրամ:
Ձայնագրության մեջ հստակ լսվում էին անուններ, նշվում էր, որ շարժման համահիմնադիր են Կարին Տոնոյանը, Ավետիքը։