Խոշոր ավտովթար Երևանում. 25-ամյա վարորդը`դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին և կողաշրջվել. կա վիրավոր. Նկարներ.

Երեկ՝ փետրվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում 25-ամյա Ալբերտ Աբգարյանը իր վարած Opel մակնիշի 35 AR 973 համարանիշի ավտոմեքենայով բախվել է շինության պատին, այնուհետև կողաշրջվելով հայտնվել ճանապարհին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Աբգարյանին տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ

Արտյոմ Բաբիկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Խոշոր ավտովթար Երևանում. 25-ամյա վարորդը`դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին և կողաշրջվել. կա վիրավոր. Նկարներ.Խոշոր ավտովթար Երևանում. 25-ամյա վարորդը`դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին և կողաշրջվել. կա վիրավոր. Նկարներ.Խոշոր ավտովթար Երևանում. 25-ամյա վարորդը`դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին և կողաշրջվել. կա վիրավոր. Նկարներ.Խոշոր ավտովթար Երևանում. 25-ամյա վարորդը`դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին և կողաշրջվել. կա վիրավոր. Նկարներ.


Նյութի աղբյուր՝ shamshyan.com