Այսօր ոստիկանության Ախուրյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Վահրամաբերդ և Հովունի գյուղերի միջնամասում գտնվող ռուսական «Կամխուտ» կրակադաշտում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է shamshyan.com-ը։
Պարզվել է, որ ժամը 15:30–ի սահմաններում ուսումնական կրակադաշտում արկի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով Վահրամաբերդ գյուղի բնակիչ, 64-ամյա Դերենիկ Տեփոյանը տեղում մահացել է:
Դեպքի վայր է ժամանել նաև քննչական խումբը, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Կայքի տեղեկություններով՝ մահացածը Վահրամաբերդ գյուղում հովիվ էր: