Մահացել է ԱՄԷ նախագահը

73 տարեկանում մահացել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Խալիֆա բին Զայեդ ալ-Նահյանը։ Այս մասին հայտնում է Ալ Ջազիրան՝ հղում անելով էմիրաթական լրատվամիջոցներին։

Երկրում 40 օր տևողությամբ սուգ է հայտարարվելու։

Խալիֆա բին Զայեդ ալ-Նահյանը երկրի ղեկավարումն ստանձնել է 2004 թվականին։ Վերջին մի քանի տարիներին նա հիվանդության պատճառով չէր զբաղվում կառավարման գործերով և պարտականությունները փոխանցել էր եղբորը՝ արքայազն Մոհամեդ բին Զայեդին։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.