ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, կալանավորվեց։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտյոմ Ավետիսյանի նախագահությամբ, բավարարեց Տարոն Մանուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը, միևնույն ժամանակ, ճանաչելով Մանուկյանի ձերբակալությունը իրավաչափ ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Աբգար Պողոսյանը՝ հավելելով, որ դատարանի որոշման դեմ բողոք կներկայացվի։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Տարոն Մանուկյանը ձերբակալվել է մայիսի 8-ին Գյումրիում Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում միջադեպ-վիճաբանության գործի շրջանակներում։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Մանուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։