CNN-ը տեսանյութ է հրապարակել, որում ենթադրաբար ռուս զինվորականները սպանում են Ուկրաինայի խաղաղ բնակիչների

CNN հեռուստաալիքը հրապարակել է տեսանյութ, որը նկարահանվել է մարտի 16-ին Կիևի ծայրամասում գտնվող ավտոսրահի մոտ։

CNN-ը նշում է, որ տեսանյութում տեղի ունեցածը այժմ հետաքննվում է որպես հնարավոր ռազմական հանցագործություն։ Հեռուստաալիքը պարզել է նաև զոհերի ինքնությունը` ավտոսրահի անանուն սեփականատերն է և 68-ամյա Լեոնիդ Պլյացը, ով այդ տարածքում աշխատում էր որպես անվտանգության աշխատակից։

Հեռուստաալիքի ձեռք բերած տեսահսկման տեսանյութում երևում է, որ հինգ մարդ, ենթադրաբար ռուս զինվորականներ են, փորձում են ներխուժել ավտոսրահի շենք։ Նրանց է մոտենում խանութի սեփականատերը մեկ այլ տղամարդու հետ՝ ձեռքերը վեր բարձրացրած։ Զինվորականները խուզարկում են նրան, մի քանի բառ փոխանակում, տղամարդիկ հեռանում են։

Դրանից հետո զինվորականները կրակ են բացում նրանց թիկունքին։

pic.twitter.com/zxB0Hwcrhp

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.