Առաջին անգամ հրապարակվել է Ուկրաինայի Ազգային գվարդիայի կորուստների թիվը

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնամասշտաբ պատերազմի ժամանակ Ուկրաինայի ազգային գվարդիայի ավելի քան 500 զինվոր է զոհվել։ Այս մասին, ըստ UNIAN-ի, ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԳ շտաբի օպերատիվ բաժնի ղեկավար Ալեքսեյ Նադտոչին։

Նադտոչին նշել է, որ Ազգային գվարդիան ներգրավված է Դոնեցկի, Սլոբոժանսկի, Յուժնոբուգսկի և Տավրիչեսկի օպերատիվ շրջանի արևելյան հատվածի պաշտպանական գործողությանը։ Բացի այդ, ԱԳ-ն ծածկում է Բելառուսի հետ պետական ​​սահմանը։

«Այս ժամանակահատվածում առաջադրանքների կատարման ընթացքում Ազգային գվարդիայի անձնակազմի կորուստներն են՝ սանիտարական՝ 1697 զինծառայող, անդառնալի՝ 501 զինծառայող», ասել է նա։

Ուկրաինայի Ազգային գվարդիան իրավապահ գործառույթներով ռազմականացված կազմավորում է Ուկրաինայի Ներքին գործերի նախարարության կազմում։ Ընդհանուր թվակազմը՝ 60 հազար։

Ինչ վերաբերում է ուկրաինական բանակի կորուստներին, ապրիլի կեսերին նախագահ Զելենսկին հայտարարել է, որ զոհվել է 2500-3000 զինվորական։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.