Կալանավորվել է ադրբեջանցի միլիարդատիրոջ սուպերզբոսանավը

Գերմանիայի իշխանությունները, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանակներում, Համբուրգի նավահանգստում արդեն կալանել են առնվազն 400 միլիոն եվրո արժողությամբ երկրորդ սուպերզբոսանավը։

Ինչպես գրում է Süddeutsche Zeitung թերթը՝ հղում անելով Գերմանիայի Դաշնային քրեական ոստիկանությանը, ոստիկանությունը կարողացել է հաստատել Luna զբոսանավի պատկանելությունը․ այն պատկանում է ադրբեջանական ծագմամբ ռուսաստանցի միլիարդատեր Ֆարխադ Ախմեդովին, ով հայտնվել է պատժամիջոցների տակ։

115 մետր երկարությամբ զբոսանավը՝ ինը տախտակամածով և լողավազանով, նախկինում պատկանում էր Ռոման Աբրամովիչին։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.