Վրանում մահացած տղամարդու մահվան պատճառը գերդոզավորումն է

Ավելի  վաղ հայտնել էինք, որ  Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից շտապ օգնության մեքենայով թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ, ով  սակայն հիվանդանոցում բոլոր վերակենդանացման գործողությունները, բուժաշխատողների բոլոր ջանքերը ցավոք եղել են ապարդյուն, և գրանցվել է կենսաբանական մահ։

Ըստ դատաբժշկական փորձաքննությունների արդյունքների վերջինիս  արյան մեջ հայտնաբերվել են

  • Codeine monohydrate
  • Benzodiazepines
  • JWH 018
  • Hasubanonine-synthetic
  • morphine
  • RCS-8-synthetic cannabis
  • Delta.9-Tetrahydrocannbinol

Մասնագետների պնդմամբ այս բոլոր նյութերը պարունակվում են «Սփայս» տեսակի սինթետիկ թմրանյութում ։

Մե տեղեկություններով այսօր արդեն  ավարտվել է սույն  գրծով փորձաքննությունը։

Պարզվել է, որ տղամարդը մահացել է գերդոզավորումից։

Առաջիկա օրերին  ոստիկանությունը հանդես կգա պաշտոնական  հայտարարությամբ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ medianews.site