Ղարաբաղում ազատամարտիկները նույնիսկ թուրքի կանանց հետ այդպես չէին վարվում. քաղաքացիները` ավագանու անդամների երեկվա ծեծի մասին.ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ավագանու երեկվա աղմկահարույց նիստը շարունակում է մնալ հասարակության ուշադրության կենտրոնում։ Պարզվում է երեկվա ծեծուջարդից հետո ոստիկանություն հաղորդում է ներկայացրել ոչ միայն «Երկիր Ծիրանի» խմբակցությունը, այլ նաև քաղաքապետարանը։ Երեկվա ավագանու նիստում, հիշեցնենք, տեղի ունեցավ աննախադեպ ծեծկռտուք:

Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները Նուբարաշենից բերված կոյուղաջրերը փորձեցին մոտեցնել Տարոն Մարգարյանին։ Վերջինիս «դեմն առեք» հրահանգից հետո սկսվեց քաշքշուկը։ Նշենք, որ «Երկիր Ծիրանիի» երեկվա ակցիայից հետո, այսօր արդեն

Նուբարաշենի ՔԿՀ-ի կոյուղագծերի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են, այս մասին լրատվամիջոցներին ասել էր Քրեակատարողական հիմնարկների վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Factor.am-ը զրուցեց երևանցիների հետ պարզելու՝ ինչպես են նրանք վերաբերվում երեկվա միջադեպին, ու առհասարակ ինչպես են գնահատում Երևանի ավագանու անդամների աշխատանքը։

Լիլիթ Շաբոյան  

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ factor.am