Իտալական Մեդիասեթին տված հարցազրույցում ՌԴ ԱԳ նախարար Լավրովն ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է նպաստել խաղաղությանը, «եթե դադարի հանցավոր հրամաններ տալ իր նեոնացիստական գումարտակներին, ստիպի նրանց ազատել բոլոր խաղաղ բնակիչներին և դադարեցնի դիմադրությունը»։
Լրագրողը Լավրովին հարցրել է՝ արդյոք դա նշանակում է, որ Ռուսաստանը պնդում է, որ նախագահ Զելենսկին հանձնվի, և դա համարում է խաղաղության պայման։
«Մենք չենք պահանջում, որ նա հանձնվի, մենք պահանջում ենք, որ նա հրաման տա ազատել բոլոր խաղաղ բնակիչներին և դադարեցնել դիմադրությունը», պատասխանել է Լավրովը։
ՌԴ առաջին դեմքերը դժգոհում են, որ պարտվում են Արեւմւտքի հետ քարոզչական պատերազմում։ Մառազմի եւ նենգափոխման խառնուրդ՝ Լավրովի հարցազրույցից այս մի դրվագը բավական է, որ աշխարհում հստակ պատկեր ձեւավորվի ռուսական վերնախավի մասին, եւ ոչ ոք չհավատա ռուսական քարոզչությանը (բացի ռուսական Z հանրությունից ու հայերի մի զգալի մասից)։ Հայաստանի եւ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի համակարգված քարոզչական այլանդակ արշավը հասել է հանգուցային կետին։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.lragir.am