Նոր պայթյուններ ՌԴ Բրյանսկի մարզում

Ուկրաինային սահմանակից ՌԴ Բրյանսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը հայտնել է, որ այսօր առավոտյան ժամը 6.50-ին ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը հայտնաբերել են ուկրաինական ռազմական ինքնաթիռ։ «Օբյեկտի ներթափանցումը Ռուսաստանի Դաշնության տարածք կանխելուն ուղղված գործողությունների իրականացման ընթացքում 2 արկ է ընկել Ստարոդուբսկի շրջանի Ժեչա բնակավայրում»։

Նահանգապետի գրառումը երկիմաստ է։ Նա չի ասում, որ արկերը եղել են ուկրաինական, ավելին, պայթյունները կապում է ռուսական հակաօդային պաշտպանության աշխատանքի հետ։ Պայթյունների հետևանքով, ըստ նրա, «վնասվել է նավթային տերմինալը»։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.