Առեղծվածային դեպք՝ հայտնաբերվել են մարդու մասունքներ՝ գանգ, ոսկորներ...

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ոստիկանության Մեղրիի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Վարդանի Ձոր գյուղից քիչ հեռու՝ սարի լանջին, ոռոգման համար նախատեսված առվակը ստուգելու նպատակով այցելել է նշված վայր և առվակի մեջ հայտնաբերել է մարդու մասունքներ՝ գանգ, ոսկորներ, և քրքրված հագուստ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Մամիկոնյանը, ոստիկանության Մեղրիի բաժնի պետ Կարեն Գրիգորյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետը։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ունեն կասկածներ, որ հայտնաբերված մասունքները 2021 օգոստոսի 21-ին որպես անհայտ կորած որոնվող Սյունիքի մարզի բնակիչ՝ 83-ամյա Լյուդվիգ Ս-ի մարմնի մասունքներն են։ Նրա անհայտ կորելու փաստով 2021 թվականի սեպտեմբերի 21-ին ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։

 

Մանրամասները՝ SHAMSHYAN.com-ում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.