Նոր պայթյուններ ՌԴ տարածքում․ այրվում է զինամթերքի պահեստ

Ինչպես հայտնել է Ուկրաինային սահմանակից ՌԴ Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը, չորեքշաբթի առավոտյան ժամը 3:30-ին իրեն արթնացրել է պայթյունի նմանվող ուժեղ ձայնը, հետո ևս երեք պայթյուններ են հնչել։

«Ստարայա Նելիդովկա գյուղի մոտ, ըստ նախնական տեղեկությունների, այրվում է զինամթերքի պահեստ», ասվում է Գլադկովի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ խաղաղ բնակչության շրջանում բնակելի շենքերի ավերածություններ ու զոհեր չկան։

Սա նման առաջին դեպքը չէ Բելգորոդի մարզում։ Ապրիլի 1-ին Ուկրաինայի Զինված ուժերի ուղղաթիռների հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել նավթի պահեստում։ Իսկ ավելի վաղ նույն Գլադկովը գրել էր Կրասնի Օկտյաբր գյուղի մոտ գտնվող զինամթերքի պահեստում բռնկված հրդեհի մասին։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.