Նոր մանրամասներ Դեբեդ գետն ընկած երկու տարեկան երեխայի վիճակից

Ալավերդի քաղաքում մոր կողմից Դեբեդ գետը նետված երկու տարեկան փոքրիկի վիճակը ծանր  է: Նա  գտնվում է բժիշկների խիստ վերահսկողության տակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրառում է կատարել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

Նրա խոսքով՝գետից դուրս բերվելուց հետո փոքրիկը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց: Մարզային ԲԿ-ների բժիշկների հետ քննարկումներից հետո որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևան:

««Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Փոքրիկի մոտ առկա է որովայնի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, ջրահեղձություն»,-նշված է գրառման մեջ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.