26-ամյա վարորդը գլխիվայր հայտնվել ձորում. մեքենայում ուղևորներ են եղել

Երեկ՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 21։40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 26-ամյա Արթուր Ն-ն իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհից դեպի «Լավանդա» հանգստյան գոտի տանող հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Արթուր Ն-ն, նրա ուղևորներ՝ 27-ամյա Մարզպետ Ս-ն և 24-ամյա Տիգրան Ղ-ն մարմնական վնսվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.