Ուկրաինայում պայթել է շենքը, որտեղ հավաքվել էին

Ռուսական զորքի կողմից օկուպացված ուկրաինական Կրեմեննայի քաղաքային խորհրդում գազի պայթյունի հետեւանքով ոչ ոք ողջ չի մնացել։ Այդ ժամանակ շենքում տեղի է ունեցել ռուսների նշանակած «ժողովրդական քաղաքապետի» և Ուկրաինային դավաճանած անվտանգության աշխատակիցների հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն։

Գերաշչենկոն չի նշել պայթյունի հետևանքով զոհվածների թիվը։ Նրա խոսքով, այս պայթյունին զուգահեռ տեղի է ունեցել ևս մեկը՝ ոստիկանության շրջանային վարչությունում, որտեղ այդ պահին հավաքվել է կոլաբորանտների մեկ այլ խումբ, գրում է ՈՒՆԻԱՆ-ը

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.