ՌԴ Բրյանսկ քաղաքում հրդեհ է բռնկվել նավթի պահեստի տարածքում, հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը։ Նախարարությունը չի հայտնել հրդեհի պատճառները։ Ավելի վաղ սոցիալական ցանցերում քաղաքի բնակիչները հայտնել էին, որ մի քանի պայթյուն է լսվել, որից հետո հրդեհ է բռնկվել։
Ապրիլի սկզբին մեկ այլ նավթային պահեստ է այրվել Բելգորոդում՝ Ուկրաինայի հետ սահմանին։ Ռուսաստանի իշխանությունները հայտնել էին, որ պայթյուններն ու հրդեհը տեղի են ունեցել ուկրաինական օդուժի հարվածների արդյունքում։ Ուկրաինայի իշխանությունները ոչ հաստատել են, ոչ հերքել նավթի պահեստին ավիահարվածի փաստը։