«Սա անողը «հայի» տականք է...». «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԿ նախագահ

«ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյանը նոր գրառում է կատարել.

 

Սա անողը «հայի» տականք է, չեմ կարծում այս հակաքրիստոնեական արարք անող հայ է, պահանջում ենք ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia ճշտեք անձի կամ անձանց ինքնությունը և հանրային տեղեկացնել այս անձանց ինքնությունը և օրենքի ողջ խստությամբ ենթարկել պատասխանատվության։

Խստորեն դատապարտում ենք Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի Թուխ Մանուկ եկեղեցու բակում տեղադրված Հիսուսի արձանը վանդալիզմի ենթարկելու համար ։ Մենք Արցախում 44-օրյա պատերազմից հետո դիմում ենք Եվրոխորդարանին, UNESCO-ի միջազգային կազմակերպության նախագահին պաշտպանելու մեր պատմամշակութային կոթողները, Քրիստոնեական եկեղեցիները թշնամու կողմից կատարվող վանդալիզմի համար, իսկ Հայաստանում ինչ որ «մարդիկ» փորձում են պղծել մեր Քրիստոնեական կամ պատմամշակութային արժեքնե՞րը… Պահանջում ենք ՀՀ Ոստիկանության նախարարից բացահայտեք սրանց կազմակերպիչ, դրդիչ, և օժանդակողներին։ Վանդալիզմի այս դրսևորումը ոչ այլ ինչ է, քան հանցագործություն համամարդկային արժեքների դեմ, մեր Քրիստոնյա հայ Ազգի նկատմամբ և այն պետք է արժանանա պատշաճ հետաքննության, իսկ հանցագործությունն իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության՝ բացառելու և կանխելու համար հետագայում նմանօրինակ դեպքերի կրկնությունը:

Նման արատավոր երևույթները զուրկ են բարոյական հիմքերից և տեղ չունեն ցեղասպանություն վերապրած և այդ հանցագործության դեմ պայքարի ջատագով հասարակության մեջ:  Հիշեցնենք որ MediaNews-ը հայտնել էր որ, 

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի Թուխ Մանուկ եկեղեցու բակում տեղադրված Հիսուսի արձանը ենթարկվել է վանդալիզմի։

Այս մասին իր էջում հայտնել է ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Դեմիրճյանը։

«Հաղորդագրություն եմ ներկայացրել Հրազդանի ոստիկանություն և ներկայացրել իրեղեն ապացույցներ, հուսանք շուտով կգտնվի հանցագործը և կստանա իր պատիժը»,-գրել է օգտատերը։

Հարգանքով՝ «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ՝ Արսեն Սարգսյան

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.