«Նման արատավոր երևույթները զուրկ են բարոյական հիմքերից և տեղ չունեն ցեղասպանություն վերապրած ...». «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԿ նախագահ

 «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյանը նոր գրառում է կատարել.

Խստորեն դատապարտում ենք Երևանում՝ Վահագն Դավթյանի այգում տեղադրված հայ երգահան, երաժշտագետ, վարդապետ, մեծն Կոմիտասի դիմաքանդակը պոկելու և գողանալու համար։ Վանդալիզմի այս դրսևորումը ոչ այլ ինչ է, քան հանցագործություն համամարդկային արժեքների դեմ, և այն պետք է արժանանա պատշաճ հետաքննության, իսկ հանցագործությունն իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության՝ բացառելու և կանխելու համար հետագայում նմանօրինակ դեպքերի կրկնությունը:

Նման արատավոր երևույթները զուրկ են բարոյական հիմքերից և տեղ չունեն ցեղասպանություն վերապրած և այդ հանցագործության դեմ պայքարի ջատագով հասարակության մեջ:

Հիշեցնենք, որ Արաբկիր վարչական շրջանում պոկել ու գողացել են Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատավայրի դիմաց՝ Վահագն Դավթյանի այգում տեղադրված հայ երգահան, երաժշտագետ, վարդապետ, մեծն Կոմիտասի դիմաքանդակը: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։

Նշվում է, որ քանդակը գողացել են ոստիկանության Արաբկիրի բաժնից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ Արաբկիրի թաղապետարանի «քթի տակից»։

 

Հարգանքով՝ «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ՝ Արսեն Սարգսյան

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.