Ազատության հրապարակում շարունակվում է ընդդիմության նստացույցը։ Քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ, որի ընթացքում, ինչպես նշեց ակցիային մասնակցող Արսեն Ղուկասյանը, որը հանրությանը հայտնի է զոհվածների հարազատների անցկացրած ակցիաներից և հանդիսանում է զոհված զինծառայողի հորեղբայր, նշեց, որ ոչ սթափ վիճակում գտնվող մի տարեց քաղաքացի մոտեցել է հացադուլ իրականացնող երիտասարդներին և հայհոյել, որից հետո ակցիայի մասնակիցներից ոմն մեկը ապտակել է հայհոյող քաղաքացուն, ինչից հետո՝ բերման ենթարկվել ոստիկանության կողմից։
«Հարբած եկել էր, հայհոյանքներ էր տալիս, էս մարդն էլ մի հատ չափալախել է ու վսյո։ Լավ է արել։ Ես էլ էի ուզում սիլլել, չեմ սիլլել։ Ծնող է հայհոյել, ո՞ր մի տղեն չէր սիլլի»,- ասաց Արսեն Ղազարյանը։
Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ բերման ենթարկվածը Արթուր անունով քաղաքացի է, որը մշտապես ներկա է եղել ընդդիմության ակցիաներին։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ civic.am