Արտակարգ իրավիճակ Երևանում. Ի՞նչ է կատարվում.

Այսօր՝ ապրիլի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի թիվ 66 դպրոցում ռումբ է դրված: Նմանատիպ ահազանգ է ստացվել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911  ճգնաժամային կառավարման կենտրոն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից և թիվ 16 փրկարարական ջոկատից  1-ական հաշվարկ:

Ժամանել է նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Ահազանգով ժամանել է նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը:

Փրկարարները, պարեկներն ու ոստիկանները դպրոցի ղեկավարության հետ տարհանել են աշակերտներին:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Հենրիկ Աբրոյանն ու Անդրանիկ Չոբանյանը:  Ժամանել է նաև գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանը:

Ժամանել է նաև Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ  ահազանգը կեղծ է և արդեն ճշտել են զանգահարողի ինքնությունը:

Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.