Ուկրաինայում մարտերում ստացած վերքերից մահացել է Սևծովյան նավատորմի 197-րդ բրիգադի դեսանտային նավերի «Ցեզար Կունիկով» խոշոր դեսանտային նավի հրամանատար Ալեքսանդր Չիրվան։ Այս մասին հայտարարել է Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոզժաևը։
Չիրվան 2015-2016 թվականին Սիրիայում մասնակցել է ռազմական գործողությունների:
«Ցեզար Կունիկովը» խոշոր դեսանտային նավ է: Առաջին անգամ ջուր է իջել 1986 թվականին, վերջին անգամ արդիականացվել է 2019 թվականին։