Ըստ ուկրաինական կողմի, ռուս զինծառայողները կրակել են խաղաղ բնակիչներին տեղափոխող ավտոբուսների վրա

Ուկրաինայի պաշտոնական աղբյուրների համաձայն, յոթ մարդ է զոհվել, ավելի քան երկուս տասնյակը վիրավորվել խաղաղ բնակիչներին տեղափոխող ավտոբուսների վրա ռուսական հարձակման հետևանքով:

«Ապրիլի 14-ին ռուս զինծառայողները կրակել են Իզիումի շրջանի Բորովա գյուղից տարհանված խաղաղ բնակիչներին տեղափոխող ավտոբուսների վրա:

Նախնական տվյալներով զոհվել է յոթ մարդ, ևս 27 մարդ վիրավորվել է», — ասվում է Ուկրաինայի գլխավոր դատախազության հայտարարության մեջ։

ՄԱԿ-ի տվյալներով՝ պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինան լքել է ավելի քան հինգ միլիոն մարդ, ուկրաինացի փախստականների 90 տոկոսը կանայք և երեխաներ են։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.