Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտարարել է, որ Բրյանսկի շրջանի գյուղերից մեկն ավիահարվածի է ենթարկվել։
«Ուկրաինայի Զինված ուժերը, օգտագործելով երկու մարտական ուղղաթիռներ՝ հագեցած ծանր հարձակողական զինատեսակներով, ապօրինի մուտք են գործել Ռուսաստանի Դաշնության օդային տարածք։ Շարժվելով ցածր բարձրության վրա, գործելով միտումնավոր, նրանք առնվազն 6 ավիահարված են հասցրել Բրյանսկի շրջանի Կլիմովսկի շրջանի Կլիմովո գյուղի բնակելի շենքերին»,- հայտնել են նախարարությունից։
Արդյունքում վնասվել է վեց տուն, յոթ մարդ վիրավորվել է։