Դաժանորեն ծեծել են գազալցակայաններից մեկի տնօրենին

Ոստիկանության Վայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ոստիկանության Վայքի բաժնի քրեական հետախուզության խմբի ավագ օպերլիազորը օպերատիվ տեղեկություններ է  ատացել, որ ապրիլի 2-ին ժամը 17:30-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք մուտք են գործել Վայք քաղաքի սկզբնամասում գտնվող «Թամսար» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի տնօրեն, 45-ամյա Վահե Ասատրյանի աշխատասենյակ և առանց որևէ պահանջ ներկայացնելու ծեծի են ենթարկել, իսկ նրանցից մեկը ձեռքին եղած մետաղական ձողով հարվածներ է հասցրել Վ. Ասատրյանին, ապա դիմել են փախուստի: 

 

Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության և ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործություն կատարած անձանց ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք հանդիսացող առարկան  հայտնաբերելու ուղղությամբ: 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գազալցակայանի տնօրեն Վ. Ասատրյանը հրաժարվել է կատարվածի մասին հաղորդում տալուց: Ոստիկանությունը ունի նաև տեղեկություններ, որոնք ճշտվում են, որ տնօրենին ծեծի ենթարկողների մեջ շոշափվում է Ազգային ժողովի պատգամավորներից մեկի որդու անունը, ով նաև հիմնական դերակատարներից է եղել և նա է մետաղական ձողով հարվածել գազալցակայանի տնօրենին: 

 

Մանրամասները՝ կայքում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.