Փաշինյանը` հայտնեց 44-օրյա պատերազմի զոհերի թիվը՝ այսօրվա դրությամբ

44-օրյա պատերազմի զոհերի թիվը այսօրվա դրությամբ 3825 է, նրանց մեծ մասի մարմինները հայտնաբերվել կամ ԴՆԹ նույնականացվել են ու հուղարկավորվել։ Այս մասին ԱԺ-ում կառավարության կատարողականի զեկույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Ես ի սկզբանե ընդունել եմ իմ մեղքն ու պատասխանատվությունը թե՛ պատերազմի և թե՛ պարտության համար, բայց չեմ ընդունել ու չեմ ընդունելու այն մեղադրանքները, որ ինձ հասցեագրում են ընդդիմադիրները 2020 թ-ի նոյեմբերի 9-ից հետո՝ մեղադրելով հողեր հանձնելու և դավաճանության մեջ։ Առաջին հայացքից սա կարող է աբսուրդ թվալ, երբ ընդունում ես մեղքը, բայց չես ընդունում մեղադրանքը։

Թերևս բոլոր՝ թե՛ քաղաքական, թե՛ բարոյական խոսակցության տիրությում հասունացել է պահը, որ այս երկվությունը լուծվի։

Եթե ինձ ուզում են օբյեկտիվ մեղադրանք վերագրել, ինձ պետք է մեղադրեն ոչ թե հողերը հանձնելու, այլ չհանձնելու մեջ, հիմա ուզում եմ խոստովանել, որ հնարավոր է և, այո, մեղավոր եմ դրա մեջ»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.